19 08 2022

Օգոստոսի 25-ին ևս 5 օր են ավելացրել` վերջնաժամկետը սեպտեմբերի 1-ն է․ Hraparak.am

Օգոստոսի 25-ին ևս 5 օր են ավելացրել` վերջնաժամկետը սեպտեմբերի 1-ն է․ Hraparak.am

Hraparak.am-ը գրում է․

«Օգոստոսի 3-ից սկսած բարձրացավ Բերձորի, Աղավնոյի եւ Սուսի տարհանման եւ Լաչինի այլընտրանքային ճանապարհի գործարկման հարցը: Հայտնի է, որ այս տարածքի բնակիչներին ժամանակ էր տրված մինչեւ օգոստոսի 25-ը դուրս գալ իրենց բնակավայրերից: Ադրբեջանական զինուժը օգոստոսի 26-ին պետք է հայտնվեր այս տարածքում, իսկ ռուս խաղաղապահները պետք է դուրս գային: Մարդիկ արդեն իրերն են տեղափոխում, ոմանք` տներն են այրում, արդեն անջատվել են հոսանքի, գազի, ինտերնետի, հեռախոսակապի ծառայությունները: Եւ չնայած դեռ օգոստոսի 19-նն է ու մինչեւ օգոստոսի 25-ը ժամանակ կա, սակայն տեղահանումը թափով ընթանում է: Այս օրերին ինտենսիվ աշխատում են Լաչինի այլընտրանքային ճանապարհի վրա` այն գրունտային ճանապարհի վրա, որը կապելու է Արցախը Հայաստանի հետ` մինչեւ հիմնական ճանապարհի կառուցումը, որը կտեւի մոտ 10 ամիս: Մեզ ասացին, որ մի քանի օրից ժամանակավոր ճանապարհի նորոգման աշխատանքները կավարտվեն:

Սակայն այս ընթացքում որոշ փոփոխություններ են տեղի ունեցել` մենք տեղեկացանք, որ Արցախի իշխանությունների եւ ռուս խաղաղապահների ջանքերով օգոստոսի 25-ի ժամկետը մի փոքր հետաձգվել է: Վերջնաժամկետ են սահմանել սեպտեմբերի 1-ը` եւս 5 օր ավելացնելով տեղափոխության եւ ճանապարհի նորոգման աշխատանքներին»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ